ԱՄՆ-ի USAID-ի պաշտոնի գլխավոր թեկնածու Փեյջ Իվ Ալեքսանդրը չի կարողացել պատասխանել այն հարցին, թե ի՞նչ պատճառներով Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված 60 մլն-ից ուղարկվել է միայն 35 մլն-ը:
ԱՄՆ-ում «Հայ դատի» գրասենյակի մամուլի ծառայության հաղորդմամբ, ԱՄՆ սենատոր Ռոբերթ Մենենդեսի հարցին, Փեյջը չի կարողացել ուղիղ պատասխան տալ: Նա ուղարկել է նամակ, որում նշել է, որ «պարտավորվում է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի Կոնգրեսի կողմից հատկացված ֆինանսական աջակցությունը հասնի հասցեատիրոջը»:
Դրանից հետո սենատոր Մենենդեսը նոր հարցում է ուղարկել, որում նշել է, որ 2009 թվականից սկսած Կոնգրեսը նախատեսում է ֆինանսավորում 8 մլն դոլարի չափով, սակայն վերջին տարիներին Ղարաբաղին հասել է ոչ ավել, քան 2 մլն դոլար:
Սենատորը պահանջել է պարզաբանել` ի՞նչ պատճառով USAID-ն ԼՂՀ-ին չի տալիս ամբողջ ծավալով ֆինանսավորումը: Ի պատասխան Ալեքսանդր Փեյջն ասել է, որ իր պաշտոնի հաստատման դեպքում մտադիր է միջոցներ ձեռնարկել այդ կարեւոր հարցի լուծման համար`գիտակցելով, որ USAID-ն Ղարաբաղում ԱՄՆ միակ զարգացման գործակալությունն է եւ նրա աշխատանքները դրական են անդրադառնում ԼՂՀ-ի վրա:




























