Դեկտեմբերի 3-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.30-ի սահմաններում Լանջաղբյուր գյուղի բնակիչ, 1994 թ. ծնված Իշխան Գ.-ն վարելով հոր «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան՝ գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել մոտ 12 տարեկան մի աղջկա:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի ենթարկվածը 1998 թ. ծնված Տաթեւիկ Պողոսյանն է, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Նույն օրը ժամը 17-ին Իշխան Գ.-ն ավտոմեքենայով ներկայացել է բաժին, կատարվում է նախաքննություն: