Անցած մեկ շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում կրկին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման նկատելի աճ:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց, որից միայն 50-ը` «Սեւ նետ» խոշոր տրամաչափի հեռահար եւ «СВД» դիպուկահար հրացաններից: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել Ասկերանի եւ Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղաբաշխված հայկական դիրքերի վրա:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:





























