Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Լիլոյում՝ Թբիլիսիի արվարձանում  ազատ տնտեսական գոտու բացման արարողության ժամանակ հայտարարել է երկրի նոր տնտեսական կուրսի մասին:

Նոր կուրսի նպատակն է վերացնել առկա բոլոր թերություններն ու ավելի լավ բիզնես-միջավայր ստեղծել, ասել է երկրի ղեկավարը:

Սահակաշվիլիի խոսքով, նոր կուրսը նախատեսում է նոր հարկային օրենսգրքի մշակում, որը զգալի կթեթեւացնի հարկային վարչարարությունը: Ներդրվելու է նաեւ հարկային օմբուդսմենի ինստիտուտ:

Սահակաշվիլին Թբիլիսիի արվարձանում ազատ տնտեսական գոտին նոր տնտեսական կուրսի «առաջին ծիծեռնակ» է անվանել: Նման գոտիներ հայտնվելու են այլ քաղաքներում եւս: