Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանը այսօր՝ դեկտեմբերի 4-ին մամուլի ասուլիսում հաստատեց այն լուրերը, որ դատարանում վիճարկելու է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը՝ ընկերությանը մոտ 5 մլն դրամի (13,5 հազ. դոլար) չափով տուգանելու համար (մակնշումներ չիրականացնելու պատճառով):

Դատը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին՝ վարչական դատարանում։