Այսօր՝ ժամը 13:00-ի սահմաններում ռուսական «ԻԼ-76» ինքնաթիռը սկսել է իրականացնել հրդեհաշիջող 3-րդ թռիչքը Խոսրովի պետական արգելոցի տարածքում:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ եւ ՌԴ ԱԻ նախարարությունների մասնագետներից կազմված խումբն ուղղաթիռով հետախուզական թռիչք է իրականացնում Խոսրովի պետական արգելոցի տարածքում՝ գնահատելու համար առաջին 2 հրդեհաշիջող թռիչքների արդյունքը եւ որոշելու համար ջրալցման հաջորդ թիրախները:

Նույն ժամի դրությամբ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում ջրատարների օգնությամբ լիցքավորվել է՝ պատրաստվելով 3-րդ թռիչքին: