Այսօր՝ օգոստոսի 16-ին, ժամը 11:43-ին տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառի արգելոցում առկա են 4-5 ծխացող օջախներ:
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել 24 հրշեջ-փրկարարներ, ովքեր իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 12-ին Խոսրովի անտառի արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքների արդյունքում 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել եւ մարվել է: Ներկա պահին աշխատանքներ են իրականացվում հրդեհի մնացած 2.5 կմ պարագիծը մարելու ուղղությամբ:
Հանգցման աշխատանքների մեջ ներգրավված են ՌԴ ԱԻՆ, բնապահպանական եւ Զինված ուժերը, ինչպես նաեւ բնակչությունը:
Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը շարունակում է իր թռիչքներն ու մարման աշխատանքները:


























