Գործարար Արամ Պետրոսյանը մասնակիորեն ընդունել է իր մեղքը՝ 2016 թվականին «Սիթիբանկ»-ի մոսկովյան մասնաճյուղում պատանդներ վերցնելու հետ կապված։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Մոսկվայի շրջանային ռազմական դատարանը։

Պետրոսյանը մեղադրվում է ահաբեկչության եւ պատանդ վերցնելու մեջ։ Նախաքննության ընթացքում գործարարն ընդունել է մեղքը՝ պատանդ վերցնելու հետ կապված, սակայն չի ընդունել մեղքը՝ ահաբեկչական սպառնալիքի հետ կապված։

«Ես համաձայն չե առաջադրված մեղադրանքների հետ, ես ահաբեկիչ չեմ։ պատանդներ, այ վերցրել եմ»,-ասել է Պետրոսյանը, երբ դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացությունը։

Բացի այդ՝ չորեքշաբթի մեղադրալը ընթերցել է դատարանին դիումը, որտեղ խնդրել է որպես հանրային պաշտպան գործընթացին միանալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Ձեզ խնդրում եմ՝ ինչպես տղամարդը տղամարդուն, ինչպես սպան սպային լինել իմ հանրային պաշտպանը»,-ասվում է դիմումում։