Ցիխիսձիրիի (Աջարիա) հանգստավայրի առափնյա վրացի փրկարարները երիտասարդի մարմին են հայտնաբերել եւ այն ափ են հանել, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մամուլի ծառայությանը:

Փրկարարները սկսել են տղամարդուն փնտրել չորեքշաբթի երեկոյան: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ազգությամբ հայը Ռուսաստանում էր բնակվում եւ Վրաստան էր եկել հանգստանալու:

«Երեկ երեկոյան, երբ մթնեց, մենք տեղեկություն ստացանք եւ 10 մարդուց կազմված խմբով սկսեցինք որոնողական աշխատանքները»,- ասել է գերատեսչության աշխատակցուհին:

Ջրասուզորդները եւ փրկարարները տեխնիկայի միջոցով սկսել են փրկարարական գործողությունը, սակայն վատ տեսանելիության պատճառով ստիպված էին աշխատանքները դադարեցնել:

«Մենք որոնողական աշխատանքները վերսկսեցինք լուսաբացին եւ գրեթե մեկ ժամ հետո մարմինը գտանք»,- ասել են գործակալությունում:

Քրեական գործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով, որը պատժվում է ազատության 3 տարվա սահմանափակմամբ կամ 2-ից մինչեւ 4 տարվա ազատազրկմամբ: