Ռուսաստանը հաղթահարել է ռեցեսիան, սակայն դեռեւս դուրս չի եկել ճգնաժամից։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 6-ին Երեւանում կայացած հայ-ռուսական բիզնես-ֆորումի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի փոխնախագահ Գեորգի Պետրովն ու նկատել, որ սա այն պարագայում, որ տարեվերջին սպասվում է 4 տոկոս տնտեսական աճ, մյուս մակրոտնտեսական ցուցանիշները եւս «կանաչ են»։ Ըստ Պետրովի՝ նախաճգնաժամային 2008-ի մակարդակը Ռուսաստանում կվերականգնվի 2012 թ. ոչ շուտ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել է, որ նախաճգնաժամային մակարդակը Հայաստանը կվերականգնի արդեն 2011 թ., թեեւ մասնագետների մեծ մասը կասկածում է այս տեղեկության օբյեկտիվությանը։ Հայաստանցի պաշտոնյաները նաեւ համոզված են, որ ճգնաժամից դուրս ենք եկել, թեեւ տնտեսական աճի մակարդակը չի գերազանցում նույնիսկ 3 տոկոսը, իսկ մակրոտնտեսական ոչ բոլոր ցուցանիշներն են կայուն: