Թուրքիայում երկրի էներգետիկայի նախարարության ջանքերով  երկրաբաններն ակտիվորեն ուրան են փնտրում, որն օգտագործվելու է որպես ատոմակայանի վառելիք:

Haberturk գործակալության հաղորդամբ, Թուրքիայի իշխանությունների տվյալներով ուրանի պաշարները կբավականացնեն 25 տարի 1000 MW մեկ ատոմակայանի գործունեուության համար: Ուրանի պաշարները, հնարավոր է, գտնվում են արեւմտյան եւ արեւելյան Անատոլիայում:

Թերթի հաղորդմամբ, որոնողական աշխատանքներին հիմնականում ներգրավված են թոշակի անցած երկրաբաններ:

Թուրքական առաջին ատոմակայանը կառուցելու մասին համաձայնագիրը ստորագրվել էր այս տարվա մայսիսի 12-ին` Անկարայում,  Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Թուրքիան կատարած այցելության ընթացքում: