Հայ-ռուսական հաջորդ խոշոր գործարար համաժողովը նախատեսվում է անցկացնել 2011թ. առաջին կեսին:
Ինչպես հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, դա կլինի հայկական մարզերի եւ ռուսական տարածաշրջանների ղեկավարների համաժողով:
Նշենք, որ դեկտեմբերի 6-ին մեկնարկել է հայ-ռուսական բիզնես-համաժողովը, որին մասնակցել են երկու երկրների գործարար միջավայրի շատ ներկայացուցիչներ: Ամբիոնից ելույթ են ունեցել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ այլք:



























