Կազմվել է ավտոմեքենաների վարկանիշը, որոնք առավել շատ են համապատասխանում սկսնակ վարորդների պահանջներին։

Ըստ այդմ, առաջին տեղում է հայտնվել Lifan Solano Sedan-ը։ Երկրորդ տեղում Changan Eado-ն է, իսկ երրորդ տեղում Dongfeng H30-ը։

Նրանց հաջորդում են Lada Vesta-ն եւ Xray-ը, Geely Emgrand Sedan-ը, Volkswagen Polo Sedan-ը։

Վարկանիշը կազմելիս գլխավոր չափանիշը եղել է այն, թե ինչը կարող է օգնել սկսակ վարորդին ադապտացվել մեքենան վարելուն։ Դրանք են ավտոմատ փոխանցման տուփը, մեքենայի հետեւի մասը ցույց տվող տեսախցիկը, ավտոմտ կայանման ֆունկցիան։