NASA-ի արբանյակներից մեկը մի քանի օր առաջ տեղի ունեցած եւ ԱՄՆ-ի տարածքում նկատելի դարձած արեւի խավարմանը հետեւելիս արտասովոր օբյեկտ է արձանագրել: Տարօրինակ երկնային մարմինը ոմանց ստիպել է հիշել հնդկական առասպելաբանությունը:

Խավարման ժամանակ Արեգակին հետեւելիս LASCO C3 արբանյակը հսկայական մութ ոլորտ է նկարահանել, ինչը հիշեցրել է առասպելական «Ռահու սեւ արեւի» մասին, գրում է ՄԿ-ն:

Հնդկական առասպելաբանությունում հիշատակվում է իրար լրացնող երկու խորհրդավոր մոլորակների՝ Ռահուի եւ Կետուի գոյության մասին: Ռահուն հիշատակվում է որպես «սեւ արեւ», որը գտնվում է աշխարհների սահմաններին եւ պարբերաբար հայտնվում է Արեւի կողքին՝ «մթամածություն» առաջացնելով: Ըստ գոյություն ունեցող տեսության՝ առասպելներում հենց այդ կերպ է նկարագրվում Արեւի խավարման երեւույթը: