Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է երկրի բնակֆոնդի  2009թ. տվյալները:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2010թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր բնակֆոնդը կազմել է 86,5 միլիոն քառակուսի մետր: 45,7 միլիոնը, կամ 52,8 տոկոսը քաղաքային համայքներում են, 40,8 միլիոնը, կամ 47,2 տոկոսը` գյուղական համայնքներում:

Հաշվի անելով, որ 2010թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանը պաշտոնական տվյալներով, ուներ 3 միլիոն 250 հազար 500 բնակիչ, ստացվում է, որ յուրաքանչյուր բնակչին միջինը բաժին է հասնում 26,7 քառակուսի մետր բնակելի տարածք: Չորս մարդուց բաղկացած ընտանիքին հասնում է ավելի քան 100 քմ բնակտարածք:

Բնակֆոնդում գերակայում են առանձնատները: 2010թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում եղել է 21,8 հազար բազմաբնակարանային շենք` 430,7 հազար բնակարաններով, որոնց ընդհանուր տարածքը կազմել է 431 քառակուսի մետր:

Առանձնատների քանակը կազմել է 402 հազար միավոր` 590,1 հազար քմ ընդհանուր տարածքով:

2007թ. համեմատ բազմաբնակարանային շենքերի թիվը կրճատվել է 28-ով: Սակայն նույն ժամանակահատվածում կառուցվել է 29,4 հազար առանձնատուն: