Սեքսթինգի սիրահարների թիվը, գիտնականների տվյալներով, տարեցտարի մեծանում է, փոխանցում է Life-ը: 

Քինսիի ինստիտուտի գիտնականները ծավալուն հոգեբանական հետազոտություն են կատարել, որի շրջանակում գրեթե 150 հազար մարդկանց շրջանում հարցում են անցկացրել ինտիմ կյանքի առանձնահատկությունների վերաբերյալ: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ հարցվածների մոտ 70 տոկոսը դրականորեն է վերաբերվում ինտիմ բնույթի տեքստային հաղորդագրություններ ուղարկելուն եւ մերկ լուսանկարներ փոխանակելուն:

Հետազոտողները եւ սեքսոլոգները կարծում են, որ գրագրությամբ սեքսի կողմանկիցների թիվը, փաստորեն, մի քանի տարում եռապատկվել է. դեռեւս 2014 թվականին համանման հետազոտությամբ սեքսթինգի դրական արձագանքներ են ստացվել հարցվածների միայն 22 տոկոսից: