Թերթը նշում է, թե այս օրերին ակտիվորեն խոսակցություններ են շրջանառվում, թե գազի գները նվազելու են մինչեւ 96 դրամ:
«ՀայՌուսագազարդ» ընկերության լրատվական ծառայության պատասխանատու Շուշան Սարդարյանը հերքել է այդ լուրը` նշելով, որ մինչեւ 2011 թվականի ապրիլի 1-ը գազի գնի փոփոխություն չի նախատեսվում:
Թերթը հայտնում է նաեւ, որ երեկ ժամը 12-ին վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը ամբողջական ծավալով, որը օրական կազմում է 5.5-6 մլն խոր. մ գազ: Գազատարի վթարը տեղի էր ունեցել նոյեմբերի 24-ից Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազամուղի Սիոնի Գուդաուրի հատվածում:





























