ԱՄՆ-ում ժամանակավորապես դադարեցվել է 100-դոլարանոց թղթադրամների տպագրումը, որոնք պետք է շրջանառության մեջ դրվեին 2011-ի փետրվարից: Նման որոշում է կայացվել տպագրման ժամանակ մեծ քանակությամբ խոտանի պատճառով, հաղորդում է CNBC հեռուստաալիքը:

Նոր 100-դոլարանոց թղթադրամների տպագրման գործին մոտ կանգնած պաշտոնյաները պատմում են, որ թղթադրամի դիմերեսին հայտնվում են չտպագրված շերտեր:  CNBC հեռուստաալիքի զրուցակիցներից մեկի տվյալներով, նման խոտանն առկա է տպագրված թղթադրամների 30 տոկոսի վրա: Դեռեւս չի պարզվել, թե որն է նման խոտանի պատճառը:

Նոր թղթադրամների տպագրումը դադարեցնելու մասին որոշման կայացման պահին արդեն տպագրված է եղել 11 մլրդ թղթադրամ: