Լրատվամիջոցներում հեգնանքով են ընդունել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի լուսանկարները, որոնք արվել են նրա եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեխաս ուղեւորությունից առաջ, որտեղ շարունակվում են «Հարվի» փոթորկին հետեւած ջրհեղեղները: Այս մասին գրում է Gazeta-ն:

Լուսանկարներում Մելանյան պատկերված է բարձրակրունկ բաց կոշիկներով:

«Անկեղծ ասած՝ շատ լավ կոշիկներ են: Բայց արդյո՞ք բարձրակրունկը հարմար է ջրհեղեղներից տառապող շրջան այցելելու համար»,- գրել է Daily Beast-ը:

«Դրանք չափազանց բարձր են եւ, հնարավոր է, նա դրանք հագել է՝ ջրհեղեղներից բարձր լինելու համար, իսկ մենք պարզապես տարօրինակ ենք, եթե դրանից մեծ խնդիր ենք սարքում»,- մեկնանաբել է Metro պարբերականը:

Ըստ The Hollywood Reporter-ի՝ Թեխաս հասնելուց հետո առաջին տիկինը բարձրակրունկ կոշիկները փոխարինել է ճերմակ մարզակոշիկով:

Սպիտակ տանը CNN-ի թղթակից Քեյթ Բենեթը Twitter-ում հրապարակել է Մելանյայի մեկնաբանությունը՝ ցավալի կոչելով այն, որ ազգային աղետի ժամանակ բոլորին միայն նրա կոշիկներն են հետաքրքրում: