Աշխարհի տարբեր երկրներից շուրջ 2 միլիոն մահմեդական ուխտավորներ սկսել են 5-օրյա Մեքքայի եւ Մեդինայի սրբազան վայրերով: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում գրել է թագավորական աշխատակազմի խորհրդական Ալյուշ ազ-Զիադին:

«Ներկայում Սաուդյան Արաբիայից եւ արտերկրից ուխտավորների թիվը 1.958 մլն է»,- գրել է ազ-Զիադին: Սաուդյան Արաբիայի վիճվարչության տվյալներով՝ անցյալ տարվա համեմատ, ուխտավորների թիվը 32%-ով ավելացել է:

Հատուկ հաջի նպատակով բացված ցամաքային ճանապարհով Սաուդյան Արաբիա է ժամանել Կատարի 1350 հպատակ: Դոհան այդպես էլ սաուդյան օդանավերին թռիչքների թույլտվություն չի տվել, չնայած սաուդյան թագավորը թույլատրել է հաջի համար ժամանակավորապես վերացնել Կատարի շրջափակումը:

Այս տարի հաջի ամենատարեց ուխտավորը Ինդոնեզիայի 104-ամյա բնակչուհի Մարյահ Մարգանի Մուհամմեդն է: