Ադրբեջանի գույքի հարցերով պետական կոմիտեն Բաքվի կրթության  քաղաքային  վարչությանը դատի է տվել: Ինչպես փոխանցել է ադրբեջանական APA գործակալությունը, կոմիտեն հայցով դիմել է Բաքվի տեղական թիվ 1 տնտեսական դատարան` բողոքելով, որ վարչությունը չի վճարում վարձակալության համար:

Հայցի նախնական դատական նիստը կկայանա դեկտեմբերի 19-ին:

Բաքվի քաղաքային կրթության վարչության մամուլի ծառայության ղեկավար Զամինա Ալիգըզըն APA գործակալությանը  հայտնել է, որ իրենց վարչությունը դատարանից դեռ որեւէ ծանուցում չի ստացել: «Մեր վարչությունը տեղակայված է սեփական մասնաշենքում` հետեւաբար, ոչ մեկին գումար չի վճարում վարձակալության դիմաց: Բայց վարչության ենթակայության ներքո գործում է մի քանի մանկապարտեզ, որոնք տեղակայված են բնակելի տներում, որի հետ կապված էլ վարձակալության վճարներ է մուծում: Հնարավոր է դատական հայցը վերաբերում է վարչության ենթակայության ներքո գտնվող ինչ-որ մանկապարտեզի վարձակալության վճարին: Երբ ծանուցում ստանանք, մեր իրավաբանը կմասնակցի դատավարության ընթացքին եւ հարցը կպարզաբանվի»,- ասել է նա: