Հոլիվուդի աստղ Մայքլ Դուգլասին պատկանող S'Estaca ֆերմայի տարածքում, որը գտնվում է իսպանական Մայորկա կղզում, ինչ-որ մեկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմքով բանջարանոցային խրտվիլակ է տեղադրել: Ըստ որում՝ ինքը դերասանն այստեղ չի հայտնվել գրեթե 2014 թվականից:

Վերնաշապիկ եւ աստղերով ու գծերով փողկապ հագած խրտվիլակը, որի վրա նախագահի հայտնի շեկ մազափնջով դիմակն է, հիմա ֆերմայում պահպանում է լոլիկի, սմբուկի եւ դդմիկի մարգերը, հայտնում է Sun-ը:

Դուգլասը ֆերման ձեռք է բերել 1989 թվականին իր առաջին կնոջ՝ Դիանդրա Լյուքերի համար: 1995 թվականին զույգի ամուսնալուծությունից հետո ֆերման մնացել է դերասանի եւ նրա նախկին կնոջ համատիրության ներքո: