Արեւելյան Ատլանտիկայում սաստկանում է «Իրմա» փոթորիկը, որն այս սեզոնին չորրորդն է, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Փոթորիկների ազգային կենտրոնին:

Կանխատեսման համաձայն՝ «Իրման» կսաստկանա օգոստոսի 31-ի երեկոյան, սպասվում է, որ այն առաջիկա մի քանի օրերին շատ վտանգավոր կդառնա: