Երկրորդ աշխարհամարտի տարիների բրիտանական ավիառումբը կդառնա հետպատերազմական Գերմանիայի պատմության ամենախոշոր տարհանման պատճառը: dpa գործակալությունը հայտնում է, որ Մայնի Ֆրանկֆուրտում կիրակի իրենց տները պետք է ժամանակավորապես լքեն գրեթե 70 հազար մարդիկ:
Վտանգավոր ռումբը գտել են դեռեւս երեքշաբթի՝ օգոստոսի 29-ին, դաշնային հողերի խոշորագույն քաղաք Հեսենի Գյոթեի համալսարանի ուսանողական քաղաքում շինարարական աշխատանքներ կատարելիս: 1,8 տոննա զանգվածով ռումբը գրեթե 1,5 տոննա պայթուցիկ է պարունակում: Բնակելի տներից բացի, 1,5 կմ շառավղով շրջափակված գոտում են գտնվում Ֆրանկֆուրտի ոստիկանական վարչության շենքը, մի քանի հիվանդանոցներ, Hessischer Rundfunk մեդիաընկերության կենտրոնակայանը:
Մինչ այս Գերմանիայի պատմության ամենախոշոր տարհանումն անցկացվել է 2016 թվականի վերջին Աուգսբուրգում: Այդ ժամանակ իրենց տները ստիպված եղան լքել 54 հազար բնակիչներ: 2017 թվականի մայիսին Հանովերում 3 ավիառումբերի վնասազերծման համար անվտանգ վայր են տեղափոխվել գրեթե 50 հազար մարդիկ:




























