Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի կարծիքով՝ Հայաստանում նախաամանորյան գների աճն արդեն սկսվել է։ Միջինը 10-15 տոկոսով թանկացել են մի շարք ապրանքներ, այդ թվում՝ բենզինը, պարենը։ Նրա տեղեկացմամբ՝ չեն թանկանում միայն շինանյութերը, քանի որ դրանց նկատմամբ պահանջարկ չկա, եւ կենցաղային տեխնիկան, որից խանութները չգիտեն ինչպես ազատվել։
Գների աճը Մ. Հակոբյանը մեկնաբանեց հայ գործարարների ագահությամբ, որոնք փորձում են Ամանորի նախօրեին պահանջարկի աճի հաշվին հարստանալ։ «Այլ երկրներում, ընդհակառակը, գները նվազում են»,- ասաց Մ. Հակոբյանը։
Նա կառավարությանը հորդորեց վճռական քայլեր կատարել՝ գների աճը կանխելու համար։




























