Ռուսական «Կազան Սիթի» տանկերը 70 հազար լարի (30 հազար դոլար) տուգանք է վճարել եւ ազատ նավարկելու իրավունք ստացել:

«Կազան Սիթի» նավը Փոթիի նավահանգիստ էր մտել դեկտեմբերի 4-ին՝ 4 հազար տոննա վառելիք բեռնաթափելու նպատակով:

Բեռնաթափման ընթացքում նավի անձնակազմը նավթի արտահոսք էր թույլ տվել, որի համար էլ տուգանվել էր:

Ռուսական նավն արդեն լքել է Վրաստանի  ջրերը: