Ֆրանսիայի իշխանությունները, ահաբեկչական սպառնալիքներով մտահոգված, ցանկանում են լիցեյների սաներին արգելել բակում ծխելը։
Օրենսդրությունն արգելում է ծխել ուսումնական հաստատությունների ներսում, միայն բակում է թույլատրվում։ Բայց Իլ- դե-Ֆրանս նահանգում վարչակազմը որոշել է աշակերտներին չթույլատրել բակ դուրս գալ ու նրանց հատուկ վայրեր է հատկացրել դպրոցների շենքերի ներսում։ Կանոնները որոշել են խախտել միտումնավոր, վատագույնից խուսափելու համար, գրում է թերթը։




























