Սիցիլիայի Կաստելբուոնո քաղաքում տեսակավորված թափոնները տեղափոխելու համար որոշել են օգտագործել ավանակին։ Բայց վերջինը չի դիմացել բեռի ծանրությանն ու ընկել է հենց փողոցի մեջտեղում, հայտնում է Ansa գործակալությունը։ Ավանակի լուսանկարները հայտնվել են համացանցում։

 Ակտիվիստ Էնրիկո Ռիցցին նամակ է գրել քաղաքապետին։ «Հավանանաբար պարոն քաղաքապետը մոռացել է, որ միջնադարը վաղուց ավարտվել է։ Ես նրան կոչ եմ անում հնարավորինս շուտ միտամտել, որպեսզի նման բան այլեւս չկրկնվի։ Իմ հարազատներին ու ընկերներին կոչ եմ անում ոտք չդնել Կաստելբուոնո, քանի դեռ այստեղ չի դադարել այս դաժանությունը։ Մենք մեղավորներին պատասխանատվության կկանչենք, խոստանում եմ ձեզ»,- վստահեցրել է նա։