Սաուդյան Արաբիայում ավարտվել է հաջը, ուխտանգնացները անցկացրել են սատանային քարկոծելու ծիսակատարությունն ու պտտվել Կաաբա սրբազան քարի շուրջ։

Կուրբան Բայրամի նախօրերին ուխտագնացներն իրենց հետ քարեր են բերում ու դրանք դարսում Մեքքայի Մինա հովտում ու Մուզդալիֆի հարթավայրում։ Աստվածաբանների ամենատարածված վարկածի համաձայն՝ ուխտագնացը պետք է 49 քար հավաքի։

Քարերը նետում են Ջամարաթիի երեք պատերի վրա ՝փոքր, միջին ու մեծ։ Ավելի վաղ Ջամարաթին եղել է փոքր սյուներ, բայց անվտանգության նպատակներով, որպեսզի ուխտագնացները միմյանց վրա չհարձակվեն, դրանք փոխարինել են պատերով։