Հայաստանի կառավարության դեկտեմբերի 9-ի նիստի օրակարգում ընդգրկվել է նաեւ Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումների համար ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի մասնակի փոխհատուցման ծախսը հաստատելու մասին որոշումը։ Փոխհատուցումը պետք է իրականացվի Հայաստանի օդանավակայաններում իրականացված սպասարկման եւ այլ բնույթի ծառայությունների համար։
Այդ նպատակով «Արմ-Աէրո» ՓԲԸ-ին պետական բյուջեի պահուստային ֆոնդից կվճարվի 24,4 մլն դրամ (մոտ 70 հազ. դոլար)։ Ընդ որում՝ սա միայն երրորդ եռամսյակի համար նախատեսված փոխհատուցումն է։




























