Դոմինիկանյան Հանրապետության իշխանությունները երկրի ութ նահանգներում հայտարարել են տագնապի «կարմիր» աստիճան՝ մոտեցող «Իրմա» փոթորկի կապակցությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ակնկալվում է, որ փոթորիկը կմոտենա հանրապետության տարածքին սեպտեմբերի 7-ին։

Իսկ Ֆլորիդա նահանգում Մոնրո օկրուգի իշխանությունները հայտնել են, որ սկսում են նահանգի հարավային ափի կղզիներից տարհանել զբոսաշրջիկներին՝ մոտեցող փոթորկի կապակցությամբ։

Ավելի վաղ ԱՄՆ Փոթորիկների նախազգուշացման հարցերով ազգային կենտրոնը հայտնել էր, որ Ատլանտյան օվկիանոսում «Իրմա» փոթորիկն ուժգնացել է ՝ հասնելով առավելագույն՝ 5-րդ աստիճանի։