Մեքսիկայի առափնյա շրջանում «Կատյա» արեւադարձային մրրիկն է մոլեգնել։  Քամու արագությունը 65 կմ/ժ է, հաղորդում է Associated Press-ը։

Օդերեւութաբանները կանխատեսում են, որ երկու օրվա ընթացքում մրրիկը կուժգնանա։ Այժմ «Կատյան» մայրցամաքից 165 կմ հեռավորության վրա է եւ 4 կմ/ժ արագությամբ դեպի հարավ-արեւելք է շարժվում։

«Կատյա» մրրիկը մոլեգնել է «Իրմա» փոթորկի հետ միաժամանակ, որն  այժմ Կարիբյան ծովում է եւ շարժվում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ուղղությամբ։