Կառավարությունը հաշմանդամներին թույլ տվեց ինքնուրույն ընտրել հաշմասայլակներն ու լսողական սարքերը: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում:

Նիստի ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ նախկինում հաշմանդամություն ունեցող մարդիկ բողոքում էին իրենց սարքերի վատ որակից, հիմա կարող են դրանք ձեռք բերել սեփական պահանջմունքի համաձայն: Եթե սարքերն ավելի թանկարժեք լինեն, հայտատուն տարբերությունն ինքը կվճարի, եթե ավելի էժան՝ մնացած փողով նրան սարքի լրացուցիչ մասեր կտրամադրվեն (անիվներ, մարտկոցներ եւ այլն):