Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոլումբացիներին կոչ է արել համախմբվել՝ հիսունամյա զինված հակամարտության ծնած տարաձայնությունները հաղթահարելու համար, հայտնում է AP-ն։

«Չափից շատ ատելություն ու բռնություն է եղել»,- ասել է Հռոմի պապը՝ դիմելով Բոգոտայում նախագահական պալատի մոտ հավաքվածներին։

Իր ելույթում Ֆրանցիսկոսը դիմել է երկրի նախագահ Խուան Մանուել Սանթոսին եւ Կոլումբիայի քաղաքական, մշակութային ու տնտեսական վերնախավին, կո չ անելով խուսափել վրեժխնդիր լինելու գայթակղությունից, քանի որ երկիրը դուրս է գալիս հակամարտության վիճակից ու ձգտում է վերականգնվել։ Դրա փոխարեն նա կոչ է արել պարտավորություն ստանձնել «բուժել վերքերը, կառուցել կամուրջներ, ամրացնել հարաբերություններն ու աջակցել միմյանց»։

Հռոմի պապը նշել է, որ հիմա Կոլումբիան պետք է «արդարացի օրենքներ» ընդունի՝ աղքատության ու անհավասարության կառուցվածքային պատճառները լուծելոը համար, որպեսզի «հաղթահարի հակամարտությունները, որոնք տասնյամյակներով պառակտում են այդ երկիրը»։ «Եկեք չմոռանանք, որ անհավասարությունն է սոցիալական հիվանդությունների արմատը»,- նախազգուշացրել է նա։