Հայ ծանրորդուհի Իզաբելլա Յաիլյանը նվաճել է Եվրոպայի ծանրամարտի երիտասրդական առաջնության արծաթե մեդալը։
Երկու մոտեցումից հետո Յաիլյանը բարձրացրել է 136 կգ ծանրաձողը։ Ոսկե մեդալին արժանացել է ռուս Քսենիա Մաքսիմովան, ով ցույց է տվել 141 կգ արդյունք։ Բրոնզե մեդալը հասել է 133 կգ բարձրացրած լեհ Պաուլինա Սրոկային։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 56 կգ քաշային կարգում ոսկե մեդալի էր արժանացել հայ երիտասարդ Սմբատ Մարգարյանը։
Մայրցամաքային առաջնությանը Հայաստանը ներկայացնում են 10 մարզիկներ։




























