Ֆլորիդային մոտեցող «Իրմա» ծովամրրիկը ցույց կտա ՝ արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մար-ա-Լագոյում գտնվող առանձնատունը կարող է դիմանալ ցանկացած փոթորկի, ինչպես տարիներ շարունակ հավաստիացնում էր սեփականատերը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Եթե առաջնորդվենք անցած փորձով՝ տունը շահեկան դիրքում է։ Անցած 90 տարիներին այն դիմացել է չորս հզոր փոթորիկների։ 126 սենյականոց առանձնատան մեկ մետր հաստության պատերն ամրացված են պողպատե ու բետոնե հեծաններով, որոնք ամուր մոնտաժված են Փալմ բիչում գտնվող փոքր կղզու մարջանային ապարների մեջ։
Թրամփը այս առանձնատունը ձեռք է բերել 1985-ին 10 մլն դոլարով ու միլիոններ է ներդրել դրա վերանորոգման համար, իսկ 1995-ին այն վերածել է մասնավոր ակումբի։




























