BP-ի մասնաբաժինը Ադրբեջանի նավթային հանքավայրերում կկրճատվի՝ SOCAR պետական ընկերության հետ մասնաբաժինների բաշխման մասին նոր համաձայնագրի շրջանակում, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով բանակցություններին լավատեղյակ աղբյուրները։
Հաջորդ շաբաթ Ադրբեջանը ծրագրում է նոր պայմանագիր կնքել BP–ի հետ՝ մինչեւ 2050 թ․ Չիրագ Գունեշլի նավթային հանքավայրի մշակման մասին։
Տվյալ հանքավայրը ամենամեծն է Կասպից լողավազանի ոլորտում, SOCAR-ը մտադիր է ավելացնել իր մասնաբաժինը՝ մյուս ընկերությունների՝ այդ թվում BP-ի մասնաբաժնի նվազեցման հաշվին։
Կոնսորցիումի բաժնետերերն են BP, SOCAR, Chevron, INPEX, Statoil, ExxonMobil, TPAO, ITOCHU եւ ONGC Videsh ընկերությունները։
Աղբյուրները հայտնել են, որ BP-ն կմնա նախագծի օպերատորը, չնայած նրա ներկա իրավունքներից մի քանիսը կարող են փոխանցվել SOCAR-ին։
Reuters –ի հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննադատել է ВР –ին՝ խոստացվածից քիչ ծավալի արտադրանքի համար։



























