Ադրբեջանական տաքսիները նոր կանոնների համաձայն ներկվելու են, հաղորդում է APA գործակալությունը:
Համապատասխան ստանդարտը մշակվել է տրանսպորտի նախարարության կողմից եւ հաստատվել ստանդարտացման պետական կոմիտեում:
Կոմիտեում պարզաբանել են, որ երկրի տարբեր քաղաքներում ու շրջաններում տաքսիները ներկվելու են տարբեր գույներով: Մասնավորապես, Բաքվում դրանք լինելու են մանուշակագույն, Սումգայիթում` սպիտակ, Գյանջայում` մոխրագույն, իսկ միջազգային փոխադրումների համար նախատեսված տաքսիները` բալագույն:
Ստանդարտի համաձայն, տաքսու դռների վրա պետք է պատկերված լինի երկրի զինանշանը: Բացի այդ, տաքիները պետք է հագեցած լինեն GPS համակարգերով:
Մեքենաները այս կանոններին համապատասխանեցնելու համար վարորդներին տրվել է 2 շաբաթ ժամանակ: կանոններն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 20-ից:


























