Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը։ Դրա իրականացման արդյունքում ակնկալվում է, որ dooing business-2012-ում Հայաստանը 183 երկրների շարքում կհայտնվի առնվազն առաջին քսանյակում։
Նշենք, որ dooing business-2011-ում Հայաստանը զբաղեցրել է 48-րդ դիրքը, նախորդ տարվա համեմատ զիջելով 4 կետով: Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական տեղեկանքում նշված է, որ այլ երկրների կողմից իրականացվող բարեփոխումները շատ ավելի խորը եւ ծավալուն են, քան Հայաստանում իրականացվողները:
Ելնելով վերոնշյալից՝ առաջարկվում է իրականացնել արագ եւ լայնամասշտաբ բարեփոխումներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գործարարությամբ զբաղվելը 2012» դասակարգումը հրապարակվելու է 2011 թվականի սեպտեմբերին եւ ընդգրկելու է մինչև 2011 թվականի մայիս ամսվա դրությամբ կատարված բարեփոխումները:




























