Ադրբեջանում շնագայլերը հարձակվել են վրանի վրա, որտեղ հարսանյաց հանդես էր ընթանում։

Report–ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել գիշերը Բուլաթօղու գյուղի տարածքում։

Հարսանյաց արարողության վրա անսպասելի հարձակված կենդանիները վիրավորել են 5 մարդու։

Տուժածներին տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրանց կատաղության դեմ պատվաստումներ են կատարել։