2010 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում պատրաստվել է կոռուպցիայի մասով 441 նյութ, որոնցից 221-ով քրեական գործեր են հարուցվել։ Դեկտեմբերի 8-ին կայացած «Հասարակությունն ընդդեմ կոռուպցիայի» խորագրով Երեւան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Գլխավոր դատախազության կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործության վարչության ավագ դատախազ Արմեն Բոշնաղյանը:

Բոշնաղյանը նաեւ հայտնել է, որ 62 հարուցված քրեական գործերով դատապարտվել է 79 մարդ, որոնցից 32-ը՝ պաշտոնյաներ, քննչական բաժինների ղեկավարներ, ոստիկանության քննիչներ, բուժծառայողներ եւ այլն:

2010 թվականի առաջին կիսամյակում կոռուպցիոն գործողությունների հետեւանքով պետությանը 887 մլն դրամի կամ 2 մլն 460 հազար դոլարի վնաս է հասցվել:

Նա նաեւ նշեց, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները զգալիորեն լավացել են: