«ԵվրԱզԵս»-ի վեց երկրների առաջնորդները Մոսկվայում քննարկելու են Մաքսային միության միացյալ տնտեսական գոտու ձեւավորման համատեղ քայլերը: Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների գագաթաժողովը կայանալու է գործող Մաքսային միության մասնակիցների բանակցությունների ավարտից հետո:

«ԵվրԱզԵս»-ի միջպետական խորհրդի նիստին հրավիրված են դիտորդ-երկրները՝ Հայաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան:

«ԵվրԱզԵս»-ի նիստում քննարկվելու են նաեւ համաշխարհային ճգնաժամի հետեւանքները մեղմելու համատեղ քայլերը, 2011-2013թ.թ. միջոցառումների ծրագիրը: Քննարկվող հարցերի թվում են նաեւ տրանսպորտի եւ հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության հարցերը: