ԱՄՆ դաշնային դատարանների դատավորը արգելափակել է այսպես կոչված «ապաստան քաղաքներին» դրամաշնորհներն արգելելու ԱՄՆ Արդարադատության նախարարության հնարավորությունը։
«Ամերիկայի ձայնը» հայտնում է, որ դատավոր Հարրի Լեյնենվեբերը նախնական վճիռ է կայացրել եւ բավարարել Չիկագո քաղաքի հայցը։ Այդ որոշումը կարող է տարածվել նաեւ այլ «ապաստան քաղաքների» վրա։ Ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հայտնել էր, որ Վաշինգտոնը սառեցնում է դաշնային բյուջեից հասարակական կարգի պահպանման համար միջոցների հատկացումը այն համայնքներին, որոնք միգրացիոն ծառայություններին անսահմանափակ հասանելիություն չտրամադրեն իրենց բանտերին։
«Ապաստան քաղաքների» իշխանությունները հրաժարվում են աջակցել ապօրինի միգրացիայի դեմ պայքարում Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը։ Մասնավորապես, նման քաղաքներում ոստիկանության աշխատակիցները չեն ստուգում ձերբակալվածների օրինական կացության իրավունքը։
Չիկագոն ԱՄՆ մեծությամբ երրորդ քաղաքն է, որն ապօրինի միգրանտներին ապաստան է տրամադրել։




























