Ֆլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երկրի մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Չիտո Գասկոնին հարցրել է՝ արդյո՞ք նա մանկապիղծ է թմրաբիզնեսի դեմ իշխանությունների պայքարի շրջանակում երեխաների սպանությունների նկատմամբ ուշադրության պատճառով, հայտնում է Reuters-ը:

«Ինչո՞ւ է այս տղան այդպիսի ուշադրություն հատկացնում երիտասարդության հարցերին, հատկապես տղաների: Դուք մանկապի՞ղծ եք»,- հարցրել է Դուտերտեն՝ դիմելով Գասկոնին:

Նա հավելել է, թե «վստահ չէ Գասկոնը ով է հատկապես՝ գեյ, թե մանկապիղծ»: Դուտերտեն նրան մեղադրել է նաեւ ընդդիմության համար աշխատելու մեջ:

Մարդու իրավունքների խորհուրդը 2018 թվականի համար բյուջեի շրջանակում խնդրել էր 1,72 մլրդ ֆիլիպինյան պեսոյի (33,5 մլն դոլար) ֆինանսավորում, սակայն իշխանություններն առաջարկել էին սահմանափակվել 678 մլն պեսոյով (13,3 մլն դոլար):

Արդյունքում Ներկայացուցիչների պալատում Դուտերտեի կողմնակիցները որոշել էին գերատեսչությանը խորհրդանշական 1000 պեսո (20 դոլար) հատկացնել:

Նման որոշումը թմրանյութերի դեմ իշխանությունների պատերազմի շրջանակում քաղաքացիների սպանությունների վերաբերյալ Խորհրդի կանոնավոր հետաքննությունների պատասխանն է: Օգոստոսին հակաթմրանյութային գործողություններից մեկի ժամանակ 2 երեխա էր սպանվել: