Իսլանդիայի նախագահ Գվյուդնի Յոուհանեսոնն ընդունել է երկրի վարչապետ Բյարնի Բենեդիկտսոնի հրաժարականը այն բանից հետո, երբ «Լուսավոր ապագա» կուսակցությունը հայտարարել է կառավարական կոալիցիայից դուրս գալու մասին մանկապղծության համար դատապարտվածին աջակցող վարչապետի հոր նամակի հետ կապված սկանդալի պատճառով, հայտնում է Associated Press-ը:

Ենթադրաբար՝ արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 4-ին:

Նախօրեին «Լուսավոր ապագա» կուսակցությունը հայտարարել էր կառավարական կոալիցիայից դուրս գալու մասին՝ կապված այն տեղեկության հետ, որ Բենեդիկտսոնի հայրը երաշխավորող նամակ է գրել  2004 թվականին մանկապղծության համար դատապարտված տղամարդու համար: Պարզվել է, որ վարչապետը նամակի մասին իմացել է, սակայն կուսակցության անդամներին չի նախազգուշացրել: Բենեդիկտսոնը պաշտոնը ստանձնել էր այս տարվա հունվարին: