Սլովակիայի Պրիեվիձա քաղաքի օդանավակայանում այսօր տեղի ունեցած ցուցադրական ելույթի ժամանակ կործանվել է մեկշարժիչանի Zlín Z-37 Čmelák օդանավը, մեկ մարդ զոհվել է, երկուսը ծանր վնասվածքներ են ստացել: Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի շտապ օգնության ծառայության ներկայացուցիչ Յոզեֆ Մինարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Շաբաթ օրվա երկրորդ կեսին Պրիեվիձայի օդանավակայանում ընկել է գյուղատնտեսության ավիացիայի մեկշարժիչանի Zlín Z-37 Čmelák օդանավը: Վթարի հետեւանքով օդանավում գտնվող մարդկանցից մեկը զոհվել է, երկուսը ծանր վիրավորվել են եւ ուղղաթիռով հիվանդանոց տեղափոխվել, նրանցից մեկը կին է»,- ասել է Մինարը:
Վթարը տեղի է ունեցել հանդիսատեսի աչքերի առաջ՝ տեղական օդանավակայանում բաց դռների օրվա շրջանակում անցկացվող ցուցադրական ավիաթռիչքների ժամանակ:




























