Թուրքիայի անվտանգության ուժերը Ստամբուլում հակաահաբեկչական գործողություն են իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել է 74 մարդ, այդ թվում՝ 73 օտարերկրացի, որոնց կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ, հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին:
Ձերբակալված օտարերկրացիները հանձնվել են միգրացիոն ծառայություններին՝ հետագայում նրանց երկրից արտաքսելու համար: Չի հաղորդվում, թե ձերբակալվածները որ երկրների քաղաքացիներ են:




























