ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներն ու հակառակորդները բողոքի ակցիաներ են անցկացրել Վաշինգթոնում։ Տասնյակ ցուցարարներ հավաքվել են Սպիտակ տան մոտ՝ պահանջելով պաշտպանել ամերիկյան ժողովրդավարությունն ու հետաքննություն անցկացնել՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ։
Ոստիկանության տվյալներով՝ նախագահի կողմնակիցների հանրահավքն ավելի բազմամարդ է եղել՝ մոտ 500 մարդու մասնակցությամբ, ովքեր իրենց ակցիան կոչում էին «Բոլոր հանրահավաքների մայր»։ Նրանք անցել են Վաշինգթոնի կենտրոնական բուլվարով, որը սկսվում է ԱՄՆ կոնգրեսի շենքից ու շարունակել մինչեւ Աբրահամ Լինքոլնի հուշահամալիր։
«Մեր հանրահավաքը ոչ այնքան թրամփամետ է, որքան ուղղված է ամերիկամետ արժեքների ու մշակույթի աջակցությանը, մենք այստեղ ենք հրավիրել ամերիկացի հայրենասերներին, որոնք ծագումով Ասիայից են, Լատինական Ամերիկայից, նաեւ աֆրոամերիկացիներին»,- ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Ջորջ Գրեմը։




























