ԱՄՆ վարչակազմը հակված է թույլատրել Ալյասկայի Ազգային արկտիկյան արգելոցում գազի ու նավթի հանքավայրերի հետախուզությունը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով փաստաթղթերի նախագծերը։
Թերթի տվյալներով՝ օգոստոսին Ձկան պաշարների ու վայրի բնության պահպանության ծառայության ղեկավար Ջեյմս Քուրթն Ալյասկայի հարցերով գերատեսչության տարածաշրջանային տնօրենին կարգադրել է փոխել հանքավայրերի հետախուզության անցկացման վերաբերյալ կանոննեըր, որոնք ընդունվել էին 1984-1986 թթ։ «Աշխատանքների իրականացումից հետո նոր նորմատիվները թույլ կտան հարցումներ անել հետախուզության անցկացման նոր ծրագրերի հաստատման համար»,- ասել է Քուրթը։
Հետախուզության մասին վերջնական որոշումը պետք է ընդունի ԱՄՆ Կոնգրեսը։ Հանքավայրերի հետախուզության համար առաջին հերթին պետք է անցկացնել սեյսմիկ հետազոտություններ ու ՆԳՆ-ն հիմա արդեն փոխում է 1980-ականներից գոյություն ունեցող նորմատիվները, որպեսզի թույլատրի այդ աշխատանքները։




























