Թուրքմենստանի խորհրդարանը որոշում է կայացրել միանալ Միջխորհրդարանական միությանը։ Այս մասին հայտնել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն իր կողմից կստեղծի բոլոր պայմանները, որպեսզի այդ հայտը հաստատվի։ «Մենք շատ ուրախ ենք, որ Թուրքմենիայի խորհրդարանը որոշել է անդամակցել Միջխորհրդարանական միությանը։ Սա հնագույն միջազգային միջխորհրդարանական կառույց է, որի կազմում 172 պետություններ կան»,- ասել է Մատվիենկոն։ Նա հավելել է, որ Ռուսաստանը կստեծի «բոլոր պայմանները, որպեսզի այդ հայտը բավարարվի, ու Թուրքմենիան մտնի այդ մեծ միջազգային խորհրդարանական ընտանիքը՝ հավասար իրավունքներով», փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 14-ին կբացվի Միջխորհրդարանական միության 137-րդ վեհաժողովը։




























